Հայաստանն ու Ադրբեջանը կառավարվում են մի կենտրոնից, որի նպատակը Հայկականությունը սպանելն է:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին ցեղասպան ճանաչել, այն բանից հետո, երբ Հայաստանը սկսեց հրաժարվել Հայոց ցեղասպանությունից:
ՀՀ-ում Ադրբեջանի դեսպան Նիկոլը հայտարարեց, որ «Հայ առաքելական եկեղեցու հարցը երկու-երեք ամսում կկարգավորի», որին սինխրոն Ադրբեջանն ալբանա-ուդի «քրիստոնյա» համայնքի ներկայացուցիչներ է ուղարկում Վարշավա, մասնակցելու «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով ցուցահանդեսին: Այստեղ մի աբսուրդային միտք էլ է հնչում ներկայացուցիչներից մեկի կողմից, թե իբր եղել է նախաիսլամական Ադրբեջան:
Դեմարկացիան, դելիմիտացիան և այս ամենը մեկ նպատակ ունեն՝ սպանել Հայաստանն ու Հայկականությունը, որն արվում է դե յուրե ՀՀ իշխանությունների ձեռքով՝ վերջնական նպատակ հետապնդելով Հայի և Հայաստանի հաշվին տարածաշրջանից հանել Ռուսաստանին:
Ազատ Ադամյան